Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզը ներկայացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» ցուցահանդեսում
30.09.2025

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ օրերս անցկացվել է «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագրով ամենամյա ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Հայաստանի 10 մարզերը՝ իրենց զբոսաշրջային գրավչություններով։
Արագածոտնի մարզի տաղավարում մեր ներկայացուցիչները պատմել են մարզի գունեղ անկյունների, արկածային ու ակտիվ հանգստի հնարավորությունների, գինեգործական ավանդույթների և զբոսաշրջիկներին հետաքրքրող ժամանցային և հանգստի վայրերի մասին։ Իրենց արտադրանքով հանդես են եկել մարզի գործարարները։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի տաղավարն ամենաշատ այցելուներ ունեցող տաղավարներից է եղել։