Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի գլխավորությամբ դիտարկվել են Արագածոտնի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվող ու վերակառուցվող մանկապարտեզների շինաշխատանքները

25.09.2025

 Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պաշտոնատար անձանց ուղեկցությամբ փոխնախարարը եղավ Աշտարակ և Ապարան համայնքների Ոսկեհատ, Շենավան, Արագած, Կարբի, Ուշի, Արտաշավան բնակավայրերում և մարզկենտրոն Աշտարակում կառուցվող ու վերակառուցվող մանկապարտեզներում։

Մանկապարտեզների շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, Արտաշավանինն արդեն մեկ տարի է՝ շահագործման է հանձնվել։
Նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը հանձնարարեց խիստ հետևողական լինել շինարարության որակի և ժամկետների առումով։ Նա հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի հենց այս տարի պետությունը կարողանա մարզի նշված բնակավայրերի ընդհանուր թվով մի քանի հարյուր երեխայի հնարավորություն տալ ժամանակակից և նոր գույքով հագեցած մանկապարտեզ հաճախել։
Շրջայցի ընթացքում շինարարները, վերհանելով խնդիրները, նշեցին, որ աշխատուժի կարիք ունեն, ինչը պայմանավորված է մարզում միաժամանակ ընթացող շինարարության աննախադեպ ծավալի աշխատանքներով։
Հավելենք, որ Ոսկեհատ բնակավայրը նախկինում մանկապարտեզ չի ունեցել, այժմ կառուցվել է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։
Ապարան համայնքի Շենավան գյուղում ևս երբևէ մանկապարտեզ չի եղել, նոր կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։
Նույն համայնքի Արագած բնակավայրի մանկապարտեզը նախկինում նախատեսված է եղել 90 երեխայի համար, նոր՝ վերակառուցվող մանկապարտեզը կընդունի ավելի շատ՝ 120 երեխայի։
Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզը նույնպես վերակառուցվող մանկապարտեզներից է, նախկինում այն նախատեսված է եղել 150 երեխայի համար, վերակառուցումից հետո այն կընդունի 180 երեխայի։
Ուշի գյուղում նախկինում մանկապարտեզ չի գործել, նոր կառուցվող մանկապարտեզը 120 երախայի համար է նախատեսված։
Կարբիի թիվ 12 «Երեքնուկ» մանկապարտեզը ևս վերակառուցումից հետո կկարողանա ավելի շատ սաներ ունենալ՝ նախկին 120-ի փոխարեն 180։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:01:56