Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջ ապրելակերպը դարձնելով կենսաձև

25.09.2025

  «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի

միջոցառումների» շրջանակում սեպտեմբերի 24-ին Ապարան քաղաքում
անցկացվել է առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավ։ Այն կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և Ապարանի համայնքապետարանի համագործակցությամբ։
Քայլարշավին մասնակցել են Ապարան համայնքի աշակերտները, մարզպետի աշխատակազմի, առողջապահության նախարարության և Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ։
Արշավի ընթացքում երեխաները պատրաստել են առողջ բաղադրատոմսերով սնունդ և հյուրասիրել ներկաներին, կազմակերպվել են առողջ սննդի վերաբերյալ կարճ վիկտորինա, խմբային պարեր, միջդպրոցական էստաֆետային խաղերի մրցանակաբաշխություն, սպորտային և մշակութային միջոցառումներ, խաղեր։ Մասնակից դպրոցականները ներկայացրել են առողջ ապրելակերպի մասին տեղեկատվական պաստառներ։
Գործել են առողջության հիմնական սքրինինգների տաղավարներ, որտեղ այցելուներին առողջապահական տեղեկատվություն են ներկայացրել արշավում ներգրավված բժիշկները։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:01:56