Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ գյուղատնտեսական պետական ծրագրերի և անասնագլխաքանակի պատվաստումների ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ խորհրդակցություն

24.09.2025

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ գյուղատնտեսական պետական ծրագրերի և անասնագլխաքանակի պատվաստումների ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ խորհրդակցություն։

 Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, համայնքապետերի, համայնքապետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի և համայնքների գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին վերոնշյալ թեմաներին առնչվող մի շարք հարցեր։

 Էկոնոմիկայի նախարարի տեղակալը կոչ արեց նախարարության հետ սերտ համագործակցությամբ պատվաստումների գործընթացն իրականացնել պատշաճ կերպով՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալով նախարարության մասնագետներից։

 Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Տաթևիկ Սարգսյանին՝ կառուցողական քննարկման համար և հավաստիացրեց, որ մարզպետի աշխատակազմի կողմից պատվաստումների գործընթացը հետևողականորեն վերահսկվելու է։ Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:01:56