Նորություններ
Յուրաքանչյուր հայրենասեր հայի սուրբ պարտքն է անկախության պահպանումն ու ամրապնդումը․ մարզպետ
22.09.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա և Հայաստանի 34-րդ տարեդարձի առիթով։ Անկախությունը մեր պետականության ու ինքնության ապացույցն է, սեփական պետության մեջ ազատ ու ինքնիշխան ապրելու մեր իրականացված իղձը։
Յուրաքանչյուր հայրենասեր հայի սուրբ պարտքն է անկախության պահպանումն ու ամրապնդումը, և դա մենք պետք է անենք ամենօրյա աշխատանքով։
Ես վստահ եմ, որ միասնականության ու աշխատասիրության շնորհիվ մենք օր առաջ տեսնելու ենք մայրաքաղաքից մինչև համայնքներ զարգացած ու կայացած պետության արշալույսը։ Ուզում եմ գլուխ խոնարհել մեր անկախության համար կյանք տված նահատակների հիշատակի առջև, հավերժ փառք։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ