Նորություններ
Անվճար դասընթաց՝ հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների համար
17.09.2025

Սեպտեմբերի 22-25-ը «Մասնագիտական վերապատրաստում հյուրանոցային ոլորտում» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում կանցկացվեն դասընթացներ։
Մասնակցությունն անվճար է։
Ծրագիրը միավորում է միջազգային լավագույն փորձն ու հայկական իրականությունը՝ նպատակ ունենալով
բարձրացնել հյուրանոցային ոլորտի մասնագետների որակավորումը,
մեծացնել ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը հանրապետության ողջ տարածքում։
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվի պաշտոնական վկայական՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և TATIOSA Academy-ի կողմից:
Գրանցումն առցանց է՝ https://www.facebook.com/events/s/646472181836655/