Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը

16.09.2025

 Այսօր տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։

Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։

 

Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 16:02:43