Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսակնի նորակառույց դպրոցը շուտով կգործարկվի․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ծանոթացավ կատարվող ավարտական աշխատանքներին

10.09.2025

 Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից 62 կմ հեռավորության վրա գտնվող Լուսակն բնակավայրը նոր կառուցված մոդուլային տիպի ժամանակակից դպրոց ունի, որն իր դռները կբացի օրեր անց։

275 բնակիչ ունեցող գյուղի համար նոր դպրոց ունենալը, ինչպես տեղի երեխաներն են ասում, երազանք էր։ Այժմ դպրոցն ունի 37 աշակերտ, իսկ նոր դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար։

Կատարված և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի և շինարարի հետ այսօր շրջեց դպրոցի տարածքով, հորդորեց սահմանված ժամկետում ավարտին հասցնել աշխատանքները։

Այժմ վերջին շինարարական, ինչպես նաև կահավորման աշխատանքներն են իրականացվում, որպեսզի առաջիկայում գյուղի բնակիչները տոնեն իրենց մեծ ու լուսավոր միջնակարգ դպրոցի նորամուտը։

Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով, ունի խոշոր ենթակառուցվածքներ՝ բացօթյա ունիվերսալ մարզադաշտից մինչև սեփական արևային կայանը։

Վերջին լուսանկարները՝ Լուսակնի հին դպրոցից, որտեղ այժմ կազմակերպվում է ուսումնական պրոցեսը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50