Նորություններ
Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեք է, մեր երկրի այցեքարտը․ մարզպետ Սերգեյ Մովսիսյան
08.09.2025

Աշխատանքային այցով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը երեկ Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանում էր։
Այցելության նպատակն էր աստղադիտարանի առաջիկա ծրագրերին, միջազգային ձևաչափի միջոցառումներին, որպես տարածաշրջանային կենտրոն և գիտահետազոտական ինստիտուտ գործունեության նոր ուղղություններին ծանոթանալը, առկա խնդիրների մասին տեղեկանալը։
Այցին ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց առաջիկա անելիքները, միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքները, աստղադիտարանի ձեռքբերումները, գիտակրթական միջոցառումները, դպրոցականների համար իրականացվող ճանաչողական հանդիպումները, աշխարհում աստղագիտության զարգացման գործում Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի դերակատարումը։
Տնօրենն անդրադարձավ նաև խնդիրներին և աստղադիտարանի ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված հարցերին։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ որպես մարզի ղեկավար, ապա նաև որպես ռադիոֆիզիկայի բնագավառի մասնագետ, մեծապես կարևորում է Բյուրականի աստղադիտարանի գործունեությունն ու բնականոն աշխատանքը, և հետևողական է լինելու զարգացման ու առկա խնդիրների լուծման հարցում։
Մարզպետն ընդգծեց՝ Բյուրականի աստղադիտարանն ազգային ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-09-08 10:37:14