Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը հասանելի է PlayMarket-ում և AppStore-ում

05.09.2025

Հարգելի՛ քաղաքացիներ, 

Ներբեռնեք Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը PlayMarket-ում և AppStore-ում և փոխանցեք ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների մասին ինֆորմացիան։

Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։ Դուք կկարողանաք հետևել ձեր նամակի ընթացքին և կստանաք տեղեկություն թերությունների վերացման վերաբերյալ։

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլհասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։ Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։

Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-05 14:13:27