Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Լավ սովորեք, որ լավ ապրեք» կարգախոսի ներքո բոլորիս մաղթում եմ բեղուն ուսումնաշրջան․ մարզպետ Սերգեյ Մովսիսյան

01.09.2025

 Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի աշխատակիցներ,

նոր ուսումնական տարին նշանակալի իրադարձություն է կրթության շահառուներիս համար և հիանալի առիթ՝ վերստին կարևորելու կրթության դերը, մտորելու և կրթության մասին սեփական բանաձևումներն անելու։ Աներկբա է՝ կրթության մասին բոլոր ձևակերպումների հիմքում գիտելիքն է, հմտությունը, առաջադեմ ու վերլուծական մտածողությունը, բազմաշերտ աշխարհընկալումը։ Եվ անշուշտ, եզրահանգումը մեկն է՝ կրթությունը ամենահաստատուն կապիտալն է, լուսավոր ապագայի ամենաամուր երաշխիքը։
Մեր Կառավարության բարձր հովանու ներքո այսօր Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտը բարեփոխվում ու զարգանում է՝ քայլելով օրեցօր առաջադրվող նորանոր պահանջներին համընթաց։ Եվ չափազանց կարևոր է, սիրելի՛ աշակերտներ, որ դուք կարողանաք դառնալ այդ բարեփոխումների ուղիղ կրողը, որ ուսումնական տարվա ամեն մի օրը կարողանաք ծառայեցնել ձեր վաղվա օրվան, աճեք, զարգանաք, հմտանաք ու դառնաք նորօրյա հասարակության մեջ մրցունակ ու կենսունակ անհատներ։ Ուզում եմ, որ նոր ուսումնական տարին որպես նոր սկիզբ ու հնարավորություն դիտարկելով, ոգեշնչվեք «Լավ սովորեք, որ լավ ապրեք» կարգախոսով։ Հաստատապես, լավ սովորելով՝ կյանքում անպայման հաջողելու եք։
Առանձնահատուկ շնորհավորանք եմ ուզում հղել առաջին դասարանցիներին և նրանց մաղթել պայծառ ապագա։
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։
Լավագույնի ու լուսավորի մաղթանքով՝
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-01 17:55:03