Նորություններ
Արագածոտնի մարզպետը ԿԳՄՍ նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետ Ապարանում մասնակից դարձավ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
13.08.2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի, երիտասարդական միջազգային կառույցների ներկայացուցիչների և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում շնորհավորական ուղերձներով հանդես եկան պաշտոնատար անձինք ու Արագածոտնի մարզի ակտիվ երիտասարդներ։
«Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին և վստահ քայլերով շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Բոլոր մեծ նպատակները սկսվում են միջավայրի փոփոխությամբ և իրականանում են միայն այն դեպքում, երբ ամեն օր հետևողական ջանք ենք ներդնում դրա համար։ Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից. համայնքներում մեր ներդրած ջանքը փոխում է նաև մեր երկիրը», - շնորհավորական ուղերձում ասաց ԿԳՄՍ ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 18:10:13