Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ փրկարար ծառայության համագործակցության շրջանակում կայացավ «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհներ» թեմայով իրազեկող միջոցառում

06.08.2025

Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ Վարչապետի 2023 թ օգոստոսի 7-ի թիվ 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի վերջին նիստում, ի թիվս մի շարք թեմաների, քննարկվել են ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները։ Այդ համատեքստում որոշում է կայացվել նշված թեմաների շուրջ իրականացնել իրազեկման աշխատանքներ, և Արագածոտնի մարզպետի աշխատակազմը առաջիններից է, որը նախաձեռնել է իրազեկող միջոցառում։

Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ ու վարչական ղեկավարներ, ՏԻՄ այլ ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության աշխատակիցներ։

ՓԾ աշխատակիցները պարզաբանեցին հրդեհների կանխարգելման, առաջացման, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման էությունը, պատասխանեցին ներկաների հարցերին։

Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց կամավորական աշխատանքի հիման վրա← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21