Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Լենինգրադի մարզի կազմավորման 98֊ամյակի միջոցառումներին

04.08.2025

 Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում այսօր տեղի են ունեցել Լենինգրադի մարզի կազմավորման օրվան նվիրված միջոցառումներ, որոնք մեկնարկել են Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանից։ Արագածոտնի մարզպետը և մարզպետի աշխատակազմի պատվիրակությունը Լենինգրադի մարզի ղեկավարության հետ ծաղիկներ են խոնարհել, ապա մասնակից դարձել մշակութային միջոցառումների։

 

Մարզպետը շնորհավորել է տեղացիներին` նշելով, որ առաջին անգամ է մասնակցում Լենինգրադի օրվան և մարզին մաղթել է բարօրություն ու շարունակական զարգացում։
 
Մարզպետը հարցազրույց է տվել նաև տեղական լրատվամիջոցներին` ներկայացնելով իր տպավորությունները։
Միջոցառումներն ամփոփվել են Լենինգրադի օրվան նվիրված պաշտոնական հանդիպմամբ, որը կայացել է Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորությամբ` ՌԴ պետական այրերի մասնակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21