Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստում քննարկվեց մարզի զարգացման ծրագրերի ընթացքը, վերհանվեցին խնդիրները

31.07.2025

Արագածոտնի մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, մարզպետի աշխատակազմի ու համայնքների, մարզի ուժային կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչների և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որը եռամսյակային կտրվածքով ամփոփեց մարզի զարգացման ծրագրերի ընթացիկ և վերջնական արդյունքները։

Ներկաներին ողջունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկայացրեց օրակարգում ներառված 7 հիմնական հարցերը՝ խոսքը փոխանցելով զեկուցողներին։

Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը զեկուցմամբ անդրադարձավ նախ մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին, ապա ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խմբի 2025 թ աշխատանքի արդյունքը։

Համայնքների՝ 2025 թ 1-ին կիսամյակի սեփական եկամուտների հավաքագրման և համայնքների կողմից 2026-2028 թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման ու ներկայացման վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ֆինանսական վարչության պետ Նորայր Գալստյանը։

Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի և վերջնարդյունքների մասին, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացրեց քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21