Տպել
Նորություններ
Նորարարական գաղափարների երիտասարդական մրցույթ՝ Արագածոտնի մարզում իրականացնելու համար
22.07.2025

Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Awesome Foundation Yerevan-ը, ՄԱԿ-ի գործակալությունների հետ համատեղ, հայտարարում է գաղափարների դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի շրջանակում հատկացվելու է 4 դրամաշնորհ՝
1-ը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի,
1-ը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի,
2-ը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։ Վերջին երկուսը հատկացվելու են բացառապես փախստականի կարգավիճակ ունեցող հայտատուներին։
Յուրաքանչյուր գաղափարի իրականացման համար նախատեսվում է 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Մասնակցեք ու իրականացրեք ձեր համարձակ գաղափարները։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև օգոստոսի 1-ն է։
Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով՝ https://www.awesomefoundation.org/en/submissions/new
Մրցույթին կարող են մասնակցել 13-35 տարեկան երիտասարդները։
Մրցանակաները հանձնվելու են Երիտասարդության միջազգային օրը՝ Օգոստոսի 12-ին։
Դիմելիս անհրաժեշտ է նախագծի անունից առաջ գրել #Aragatsotnawesome