Տպել
Նորություններ
Այսօր կայացավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
07.07.2025
Այսօր կայացավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը:
Ողջունելով ներկաներին` մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրեց օրակարգում ներառված հիմնական հարցերը և զեկուցման համար խոսքը տրամադրեց Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանին։
Զեկուցվեց ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների, 25֊օրյա զորավարժանքների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ, զինվորական կոմիսարը պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին։


