Նորություններ
Աշտարակում միասնական տրանսպորտային ցանցի շուրջ քննարկումները շարունակվում են
21.06.2025

Աշտարակ համայնքի հարգելի' բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Աշտարակում միասնական տրանսպորտային ցանցի մեկնարկի հետ կապված քննարկումները և բանակցությունները《Մուլտի տրանսպորտ》ընկերության և համապատասխան կառույցների հետ դեռ ընթացքի մեջ են։ Տրանսպորտային ցանցի գործարկումից առաջ, երթուղիների, սակագների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվության կարող եք ծանոթանալ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ֊ի և Աշտարակի համայնքապետարան / Ashtarak Municipality ֊ի պաշտոնական հարթակներում։