Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի տարբեր համայնքներից 7-13 տարեկան 150 երեխա այսօր առավոտյան մեկնեց ամառային ճամբար
20.06.2025

ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ամեն տարի ամառային հանգստի են մեկնում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների, ազգային փոքրամասնությունների դպրոցահաuակ երեխաները։
Այս ամառ Արագածոտնի մարզի 300 դպրոցականներ իրենց 10-օրյա հանգիստը կվայելեն Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում։
Այսօր առավոտյան Ծաղկաձոր ուղևորվեց երեխաների առաջին խումբը։
Երեխաների անվտանգ ուղևորափոխադրումն իրականացվեց Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ պարեկային ծառայության ներկայացուցիչների և բուժաշխատողների ուղեկցությամբ։
Երկրորդ հերթափոխով հանգստի կմեկնի ևս 150 երեխա։
Մեր դպրոցականներին մաղթում ենք բարի ժամանց։