Տպել
Նորություններ
Աշտարակում կայացած դուքենդոյի միջազգային մրցաշարում 50 մենամարտից 30-ում հաղթել են հայ մարզիկները
19.06.2025

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի մարզիկների մասնակցությամբ օրերս Աշտարակում կայացել է դուքենդոյի պրոֆեսիոնալ առաջնություն։ Այն կազմակերպվել է Դուքենդոյի ֆեդերացիայի Արագածոտնի մասնաճյուղի նախագահ Սահակ Պետրոսյանի նախաձեռնությամբ։
Ուշագրավ մրցապայքարում հայ մարզիկները բարձր արդյունքներ են արձանագրել, մասնավորապես հաղթանակ են տարել անցկացված 50 մենամարտից 30-ում, այդ թվում՝ 30 հաղթող մարզիկներից 18-ը ներկայացրել են Արագածոտնի մարզը։
Մրցաշարին ներկա է եղել և հաղթողներին պարգևատրել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը: