Տպել
Նորություններ
Հայրիկների տոնն՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում
17.06.2025

Այս տարի առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես նշվում է Հայրերի օրը։
Տոնի առիթով Արագածոտնի մարզպետի աշխատակազմը միանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայրի՛կ, սիրում եմ քեզ» խորագրով արշավին՝ հրապարակելով մարզպետի աշխատակազմի հայրիկների և նրանց զավակների լուսանկարները։
Նշենք, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տղամարդկանց թիվը 38 է, որից 28-ը հայրիկ են։
Բոլոր հայրիկներին արևշատություն և քաջառողջություն ենք մաղթում։
Իրավամբ, հայրիկների դերն անփոխարինելի է։
Շնորհավոր Հայրերի տոնը։