Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց և պատվոգրեր հանձնեց Աշտարակի մարզադպրոցի խոստումնալից ըմբիշներին

16.06.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն օրերս ընդունեց Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշներ Խաչիկ Խաչատրյանին, Գոռ Մխիթարյանին, Պապիկ Ներսիսյանին, Արթուր Մկրտչյանին, որոնք հանրապետական առաջնություններից և միջազգային մրցումից մարզ են վերադարձել մեդալներով։

Հանդիպմանը ներկա էին մարզադպրոցի տնօրենն ու մարզիչները։
«Դուք շնորհալի մարզիկներ եք և ձեր աշխատասիրության ու կամքի շնորհիվ կերտում եք հաղթանակներ, որոնք բարձր են հնչեցնում մեր մարզի և երկրի անունը։ Ես տեղյակ եմ նաև, որ դուք առաջիկայում ելույթ եք ունենալուԵվրոպայի և Աշխարհի առաջնություններում, ինչը մեզ համար, իսկապես, հպարտանալու առիթ է։ Եվ ես վստահ եմ, որ առաջիկայում ձեր հաղթանակի շնորհիվ միջազգային ասպարեզում բարձրանալու է մեր եռագույնը։ Ես հպարտ եմ ձեզնով»,-մարզիկներին ուղղված ողջույնի խոսքում ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մարզպետն իր անունից պատվոգրեր հանձնեց ըմբիշներին և նրանց մարզիչներին։
Այսպես՝
Արթուր Մկրտչյանը «Դպրոցականների գիմնազիադայի» շրջանակում կայացած ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում և Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Հայաստանի առաջնություններում զբաղեցրել է 1-ին հորիզոնականները, իսկ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում՝ 3-րդ տեղը,
Գոռ Մխիթարյանը «Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի 2025 թ․ առաջնությունում» զբաղեցրել է 1-ին տեղը, 1-ին տեղն է զբաղեցրել նաև Սանկտ Պետերբուրգում կայացած «Սպիտակ գիշերներ» խորագրով հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում։ Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած Եվրոպայի Ս17 պատանիների առաջնությունում նա զբաղեցրել է 5-րդ տեղը։
Խաչիկ Խաչատրյանը 2025 թ․ հունահռոմեական ոճի պատանիների Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը։
Պապիկ Ներսիսյանը 2025 թ․ ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների, ապա երիտասարդների առաջնությունություններում նվաճել է բրոնզե մեդալներ։
Մարզիկներից Արթուրը պատրաստվում է օրեր անց հանդես գալ Եվրոպայի առաջնությունում, իսկ Խաչիկը օգոստոսին կներկայանա Աշխարհի առաջնությունում։
Մեր մարզիկներին մաղթում ենք հաջողություն։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33