Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասները. աշխատանքներ են տարվում էլեկտրականության վերականգնման համար
15.06.2025

Պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։
Նշենք, որ այսօր ժամը 16։10֊ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։
Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։
Այս պահին տեղում աշխատում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, ՆԳՆ աշխատակիցները։