Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթի հաղթողները

13.06.2025

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց, Արագածոտնի մարզից՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական և Ոսկեթասի միջնակարգ դպրոցները։
Մրցույթն անցկացվել է նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով հետևյալ չափանիշներով՝
ծրագրի բովանդակություն,
լեզվական բաղադրիչ,
երաժշտական բաղադրիչ,
միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:
Մրցույթին դպրոցները մասնակցել են կամավորության սկզբունքով։
Շնորհավորում ենք հաղթող դպրոցներին։
Լուսանկարներում ակնթարթներ են հաղթող դպրոցների «Վերջին զանգ» միջոցառումից։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21