Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը պատվոգրեր ու գավաթներ հանձնեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին

13.06.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր հյուրընկալեց մարզի աշակերտ-հեծանվորդներին, որոնք բարձր արդյունքներ են արձանագրել «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական առաջնության մարզային փուլում։

Առաջնությունն անցկացվել է երկու տարիքային խմբում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում։
Ողջույնի խոսքում մարզպետը նշեց, որ աշակերտների հաղթանակը նաև դպրոցինն ու մարզինն է, և հպարտանալու առիթ է ընձեռում։ Դրվատելով հեծանվավազքի նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունն ու մոտիվացիան՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ հանդիպմանը ներկա պատանիները հաջողություն արձանագրելու համար դրսևորել են կամք, աշխատասիրություն ու նպատակասլացություն, ինչը միշտ է նրանց հաղթանակ բերելու։
Աշակերտները մարզպետի անունից ստացան շնորհակալագրեր, ինչպես նաև ԿԳՄՍՆ կողմից տրված գավաթները։
Նշենք, որ մրցանակային տեղեր են զբաղեցրել Արտաշավանի, Ագարակի, Ծաղկաշենի, Ներքին Բազմաբերդի, Ակունքի, Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերը։
Այսօրվա հանդիպմանը ներկա էին նաև դպրոցի տնօրեններ ու թիմերի մարզիչներ։
Հանրապետական փուլում մարզը կներկայացնեն երկու տարիքային խմբերում առաջին տեղերը զբաղեցրած Ագարակի և Արտաշավանի միջնակարգ դպրոցների աշակերտները, որոնք այսօր մարզպետին խոստացան մրցաշարից հաղթանակով վերադառնալ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21