Տպել
Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին
10.06.2025

Աշխատանքային այցի շրջանակում այսօր Արագածոտնի մարզպետի աշխատակազմում մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց Նիդեռլանդների դեսպանին՝ նախանշելով փոխգործակցության հնարավորությունները։
Ողջույնի խոսքում մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզը Հայաստանի ամենադինամիկ զարգացող մարզերից է և բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչի շնորհիվ հաջողությամբ կյանքի են կոչվում զարգացման մի շարք ծրագրեր։
Դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը նշեց, որ իրենք ցանկություն ունեն տնտեսական ուղղությամբ համագործակցելու և հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսական և գործարար ոլորտներով։
Մարզպետը ներկայացրեց Արագածոտնի մարզի զարգացման ներուժը, ներդրումային ծրագրերը, զբոսաշրջային գրավչությունը, գյուղատնտեսական հնարավորութունները՝ շեշտը դնելով պետական աջակցության ծրագրերի շրջանակում զարգացող ջերմատնային տնտեսությունների, խելացի անասնագոմերի, բարձր մթերատու կենդանիների ներմուծման վրա, անդրադարձավ մարզի արտադրական պոտենցիալին ու արտահանման ուղղություններին։
Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանը ներկայացրեց իրենց երկրի գյուղատնտեսական փորձն ու նշեց, որ այս համատեքստում իրականացնում են նաև ջրային ռեսուրսների ժամանակակից կառավարում և պատրաստ են կիսվելու իրենց փորձով։
Քննարկվեցին համագործակցությանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ծրագրեր իրականացնելու։