Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունել է Լենինգրադի փոխմարզպետ Աննա Դանիլյուկին

08.06.2025

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի ղեկավարության ներկայացուցիչ Աննա Դանիլյուկը Հայաստանում էր աշխատանքային այցով։ Երեկ՝ հունիսի 7-ին, Լենինգրադի փոխմարզպետին ընդունեց Արագծոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Հանդիպումը կայացավ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ-Լենինգրադի մարզի ղեկավարություն երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է դեռևս 2011 թվականին։ Հանդիպմանը ներկա էր նաև «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ողջույնի խոսքում մազպետ Սերգեյ Մովսիսյանն ուրախություն հայտնեց համագործակցությունն ամրապնդելու համար և պատրաստակամություն հայտնեց բազմոլորտ փոխգործակցության նոր ուղիներ մշակելու։
Արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող փոխմարզպետ Աննա Դանիլյուկն իր հերթին մարզի ղեկավարության անունից հայտնեց, որ իրենք շահագրգիռ են Լենինգրադ-Արագածոտն միջմարզային համագործակցության շրջանակում խորացնելու աշխատանքը մշակութային, գյուղատնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, կրթական, գիտական, լոգիստիկ և բիզնես ոլորտներում և պատրաստ՝ համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու։
Ուրվագծվեցին գործակցության նոր ճանապարհները, քննարկվեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33