Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները՝ հայ-ռուսական համաժողովի մասնակից
07.06.2025

Երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։
Համաժողովի լիագումար նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, մարզպետներ, համայնքապետեր, ՌԴ նահանգապետեր, պաշտոնատար այլ անձինք։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահը, Վալենտինա Մատվիենկոն, ՀՀ Գեղարքունիքի և Շիրակի մարզպետները, ինչպես նաև ՌԴ Արխանգելսկի և Իրկուտսկի նահանգապետերը։
Լիագումար նիստին Արագածոտնից մասնակցել են Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի խորհրդական Մերի Դատումյանը և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:
Հնչած ելույթներում երկուստեք ընդգծվել է, որ համաժողովը կարևոր հարթակ է երկու երկրների միջև առկա համագործակցության խորացման համար։ Նշվել է միջտարածաշրջանային կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը լուրջ հնարավորություն է ստեղծում մարզերի տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայաստան-Ռուստատան բարեկամական հարաբերությունների ամրապանդման համար։
Մինչ լիագումար նիստը կայացել են նաև մի քանի կլոր սեղան-քննարկումներ, որոնց մասնակցել են Արագածոտնի մարզպետի օգնականներն ու խորհրդականը:
Քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ, բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու հետ կապված հարցեր: