Տպել
Նորություններ
Հիմնանորոգվում են Ավան-Խնուսիկ, Հացաշեն-Սորիկ, Զարինջա-Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) ճանապարհները
05.06.2025

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է պետական բյուջեից 13,8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքների համար։
Այդ թվում, Կառավարությունը ֆինանսավորել է Արագածոտնի մարզում հետևյալ ճանապարհների հիմնանորոգումը՝
Ավան-Խնուսիկ ճանապարհ, 2,2 կմ հատված։ Աշխատանքները կմեկնարկեն և կավարտվեն այս տարի։Հիմնանորոգման ընդհանուր արժեքն է 463 մլն դրամ։
Զարինջա-Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) ճանապարհ, 4,3 կմ հատված։Շինարարությունը սկսվել է նախորդ տարի և կավարտվի այս տարի։Հիմնանորոգման ընդհանուր արժեքն է 499 մլն դրամ։
Հացաշեն-Սորիկ ճանապարհ, 5 կմ հատված։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի, կավարտվի այս տարի։ Հիմնանորոգման ընդհանուր արժեքն է 534 մլն դրամ։