Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի մանկավարժները հաղթող են ճանաչվել «Տարվա լավագույնները-2024-2025» մայիս ամսվա հանրապետական մրցույթի 4 տարբեր անվանակարգերում

04.06.2025

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները-2024-2025» մրցույթի մայիս ամսվա արդյունքներով Արագածոտնի մարզը ներկայացնող 4 մանկավարժներ հանրապետության մասշտաբով լավագույնն են ճանաչվել իրենց աշխատանքում։

Մասնավորապես,
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն» է ճանաչվել Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանը,
«Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ» է ճանաչվել Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Իսպիրյանը,
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար» է ճանաչվել Բազմաղբյուրի Նվեր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի խմբակավար Ամալյա Գրիգորյանը,
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան» անվանակարգում մայիս ամսվա ցուցանիշներով լավագույնն է Ոսկեվազի Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի հոգեբան Անի Գրիգորյանը։
Նշենք, որ մրցույթում լավագույնի կոչմանն են արժանանում այն մասնագետները, որոնք իրենց աշխատանքով առավելագույնս նպաստում են կրթական նոր չափորոշչի իրացմանը։
Շնորհավորում ենք մեր մանկավարժներին և մաղթում նորանոր հաջողություններ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-01 09:25:07