Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ-քաղաքացի կապն ուղիղ և անմիջական է․ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

31.05.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը աշխատանքային շաբաթն ամփոփեց քաղաքացիների ընդունելությամբ, որի շրջանակում 2 տասնյակից ավելի քաղաքացիներ առանձնազրույցների ընթացքում ներկայացրին իրենց տարաբնույթ խնդիրները։

Ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը ուրվագծեց մարզի տարբեր համայնքներից եկած բնակիչների բարձրացրած հարցերի լուծումները և համապատասխան հանձնարարականները տվեց։
Հարցերն առնչվում էին սոցիալական, առողջապահական, աշխատանքային, մշակութային ոլորտներին։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ իրականացվող ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64 հեռախոսահամարով։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 12:23:21