Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտի

31.05.2025

 Հայաստանում Իտալիայի դեսպանության ղեկավարությունը մի քանի ամիս առաջ ստանձնած պարոն Ալեսսանդրո Ֆերրանտին երեկ առաջին անգամ այցելեց Արագածոտնի մարզ՝ Արուճի սուրբ Գրիգոր եկեղեցի։

Այցը ճանաչողական բնույթ էր կրում, նպատակն էր նաև «Միջազգային ամրաշինությունը «Մետաքսի ճանապարհին»» նախագծի շրջանակում Արուճի տաճարական համալիրի և ամրոց-դղյակի տարածքում իրականացվող պեղումների և գիտական աշխատանքների արդյունքներին ծանոթանալը։
Դեսպանի գլխավորությամբ Իտալիայի պատվիրակությանը Արուճում դիմավորեցին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ֆլորենցիայի համալսարանի ներկայացուցիչներ, Արուճի բնակիչներ, տեղի դպրոցի ուսուցիչներ։
Ողջույնի խոսքում մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշեց, որ Արագածոտնի մարզը առանձնանում է իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, և այդ ժառանգության մեջ բացառիկ տեղ ունի 7-րդ դարով թվագրվող Արուճի եկեղեցին, որը վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակութային կոթողներից է։
Արմեն Գրիգորյանն ուրախություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի համագործակցության խորացման առիթով և մարզի ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ։
Դեսպանն իր ողջույնի խոսքում նշեց, որ առաջին անգամ է այցելում Արագածոտնի մարզ և տպավորված է թե՛ մարզի գեղեցկությամբ, թե՛ մարդկանց ջերմ հյուրընկալությունից։
«Իտալիան և Հայաստանը հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունում պատմական բարեկամություն ունեն, և այժմ մենք վստահությամբ նայում ենք դեպի գործընկերության, առաջընթացի և բարգավաճման ապագա»,-իր խոսքում ընդգծեց պարոն դեսպանը։
Նա պատրաստակամություն հայտնեց Արագածոտնի մարզի հետ համագործակցության ընդլայնման և հատկապես «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն հանգույցում գտնվող պատմական Արուճ գյուղում զարգացման ծրագրեր իրականացնելու։
Հանդիպման ընթացքում գիտնականների, հնագետների, պեղումներ իրականացնող խմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանի կողմից արժևորվեցին Արուճի եկեղեցու և ամրոցի տարածքում իրականացվող աշխատանքները, որոնց արդյունքում գիտական արժեքավոր արդյունք է գեներացվում։
Հանդիպումն ամփոփվեց երկուստեք գործակցությունն ամրապնդելու պայմանավորվածությամբ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40