Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշտադիտարկվում են սուբվենցիոն ծրագրերը

29.05.2025

 Արագածոտնի մարզպետի աշխատակազմի սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման խումբն այսօր Թալին համայնքի մի շարք բնակավայրերում դիտարկեց կառավարություն-համայնք փոխգործակցությամբ իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքն ու որակը։

Շրջայցին ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը (աշխատանքային խմբի ղեկավար), Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, մշտադիտարկման խմբի անդամները, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Առաջին կանգառը Ագարակավանում էր, որտեղ պաշտոնատար անձանց կողմից դիտարկվեց կառուցված խմելաջրի ցանցը և օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ), որոնց իրականացումը նշանակալի է համայնքի ջրամատակարարման կայունության և արդյունավետության ապահովման տեսանկյունից։
Հաջորդիվ մանրազնին ուսումնասիրվեցին Մաստարայում խմելաջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքները։
Այցելությունն ամփոփվեց Զովասար և Ոսկեթաս բնակավայրերում ընթացող գազաֆիկացման աշխատանքների ուսումնասիրությամբ։
✍️Շինարարություններն իրականացնող մասնագետներին տրվեցին հանձնարարականներ, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանն ընդգծեց աշխատանքների որակի և ժամկետների պահպանման կարևորությունը։
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկումները և որակի ապահովմանն ուղղված վերահսկողությունը շարունակական են։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40