Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր Մայիսի 28 և կեցցե Հայաստանի Հարապետությունը. հաղթական օրը՝ Ապարանում

28.05.2025

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 107-ամյակը Ապարանը նշեց մեծ հանդիսությամբ՝ հաղթական ոգով ու ազգային կոլորիտով տոնելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հայ ժողովրդի հաղթանակը:
Տոնական օրվան ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աժ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, պաշտոնատար այլ անձինք, զինվորական և հոգևոր այրեր, հյուրեր։
Օրվա պաշտոնական մեկնարկը տրվեց Ապարանի հրապարակում, որտեղ տոնակատարության մասնակիցներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
«107 տարի առաջ մեր պապերը իրենց ամուր կամքն են դրսևորել պետություն և պետականություն ունենալու հարցում և տոնել են փառահեղ հաղթանակ, որն իրենց սերունդներին ոգեշնչում է ապրել, պայքարել ու արարել: 107 տարի անց էլ, մենք կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ, բայց դրանք կարող ենք հաղթահարել և մեր պետականությունն ամրապնդել միասնական կամքով ու գործով»,-իր ելույթում ընդգծեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:
Ապարանի հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր տանող ճանապարհին տեղադրված էին Արագածոտնի մարզի համայնքները և ՀՀ մարզերը ներկայացնող տաղավարներ, որոնք հանդես էին գալիս ազգային ուտեստների հյուրասիրությամբ, ձեռքի աշխատանքներով:
Պաշտոնատար անձինք հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ապարանի զինվորական պանթեոն և ոգեկոչեցին հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը։ Հաջորդիվ, քայլերթով շարժվեցին դեպի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին:
Շնորհավոր Մայիսի 28 և կեցցե Հայաստանի Հարապետությունը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40