Տպել
Նորություններ
Հյուսիս–հարավ ճանապարհի Աշտարակ–Թալին հատվածի աշխատանքներին հետևել են նախարարն ու մարզպետը
27.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել են Հյուսիս֊հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։
Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 կմ, Դավթաշեն գյուղի հատված։
Տեղում դիտարկվել են ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները, քննարկվել են ճանապարհահատվածների առկա վիճակը, ճանապարհների կահավորման նախագծային լուծումները։
Նախարարը շինարարներին ու պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհները շահագործման հանձնել ժամանակին, բացառել եղանակային վատ պայմաններում ասֆալտապատումը, վճարումներն իրականացնել բացառապես Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի դրական եզրակացության դեպքում։