Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 37 աշակերտ ունեցող Արայի գյուղի դպրոցում մասնակցեց դպրոցականների նախագծային աշխատանքի շնորհանդեսին

24.05.2025

 Ապարան համայնքի Արայի գյուղի հիմնական դպրոցը ավելի քան կեսդարյա պատմություն ունի։ Դպրոցն այս ուսումնական տարին ամփոփում է ընդամենը 37 աշակերտով։

Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի համար մեծ իրադարձություն էր օրերս՝ Արագածոտնի մարզպետի և մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի մասնակցությամբ կայացած նախագծային աշխատանքի շնորհանդեսը։
Նախագծային աշխատանքի շրջանակում 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին իրենց գյուղի պատմությունը՝ շեշտը դնելով գեղատեսիլ վայրերի, ավանդույթների, գյուղի զարգացման ու նոր ձեռքբերումների վրա։
Շնորհանդեսի ընթացքում դպրոցի տաղանդավոր սաները իրենց կրթօջախի բակում ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքներն ու գեղանկարները։
Դպրոցի տնօրեն Մարգարիտ Ավետիսյանի խոսքով՝ մարզպետի և համայնքապետի այցը Արայի բնակավայր և ներկայությունը դպրոցականների շնորհանդեսին՝ մեծ ոգևորություն են առաջացրել։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40