Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցներում վերջին ղողանջների ներքո ազդարարվեց 2024-2025 ուսումնական տարվա դասերի ավարտը

23.05.2025

 Արագածոտնի մարզում 12-րդ դասարանն ավարտում է 943,

9-րդը՝ 571 աշակերտ։
1514 շրջանավարտ այսօր հանդիսավորությամբ տոնեց «Վերջին զանգը»։
Դպրոցներում վերջին ղողանջների ներքո ազդարարվեց
2024-2025 ուսումնական տարվա դասերի ավարտը։
Շրջանավարտները հանդես եկան գեղեցիկ միջոցառումներով։
Դպրոցներում հնչեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները եղան տարբեր համայնքների դպրոցներում, բարեմաղթանքներ հղեցին դպրոցն ավարտողներին։
Օրվա ակնթարթները՝ լուսանկարներում։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40