Տպել
Նորություններ
Արտաշավանի և Ագարակի միջնակարգ դպրոցի թիմերը մարզը կներկայացնեն «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի առաջնության հանրապետական փուլում
21.05.2025

21 դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ երեկ կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլը։
Առաջնությունն անցկացվել է 2 տարիքային խմբերում՝ 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ։
Մարզային փուլին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը և ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։
Մրցաշարի մարզային փուլի կազմակերպումն իրականացրել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը, որի ներկայացուցիչները ներկա էին
առաջնությանը։
Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
7-9-րդ դասարաններ՝
1․Արտաշավանի միջնակարգ դպրոց
2․Ծաղկաշենի միջնակարգ դպրոց
3․Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոց։
10-12-րդ դասարաններ՝
1․Ագարակի միջնակարգ դպրոց
2․Ակունքի միջնակարգ դպրոց
3․Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոց։
Հաղթող թիմերին հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։
Այսպիսով, 1-ին տեղերը զբաղեցրած 2 թիմերը մարզը կներկայացնեն առաջնության հանրապետական փուլում։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։