Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համագործակցությունը սերտանում է

19.05.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հյուրընկալեց ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանին և Արագածոտնի մարզային կենտրոնի ներկայացուցիչներին։

Հանդիպման նպատակն էր սննդի անվտանգությանը և որակի պահպանմանն ուղղված համալիր աշխատաքների դիտարկումը, խնդիրների վերհանումը, մարզպետի աշխատակազմ-տեսչական մարմին համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկումը։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում վստահեցրեց, որ մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է իր ամենօրյա ջանքերն ուղղել մարզում իրացվող սննդի որակի վերահսկողությանն աջակցելու նպատակով։ Մարզպետը մեծապես կարևորեց սննդի անվտանգության տեսչական մարմնի գործառույթներն ու ընդգծեց, որ տվյալ դեպքում գործ ունենք քաղաքացիների առողջության պահպանման հետ, ինչն արդեն իսկ խոսում է բարձր պատասխանատվությամբ աշխատելու մասին։
Փոխգործակցության ընդլայնման համար պատրաստակամություն հայտնեց նաև Տիգրան Պետրոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մսի, կաթի և կաթնամթերքի որակի վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքները, սպանդանոցների գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կենդանիներին տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը։
Կարևորվեց պետական աջակցության ծրագրերի շրջանակում սպանդանոցների հիմնումը, խոսվեց ծրագրի վերաբերյալ քաղաքացիների իրազեկության բարձրացման անհրաժեշտության մասին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40