Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր այցելեցին Արագածոտնի մարզի որոշ բնակավայրեր, տեղում ծանոթացան օրերս տեղացած կարկուտի պատճառած վնասներին

17.05.2025

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր այցելեցին Արագածոտնի մարզի որոշ բնակավայրեր, տեղում ծանոթացան օրերս տեղացած կարկուտի պատճառած վնասներին և զրուցեցին գյուղատնտեսների հետ։

Այցի առաջին կանգառը Թալին համայնքում էր, մասնավորապես Արագածավան և Արտենի գյուղերում։
Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ նախարարն ու մարզպետը նախ եղան կարկտահարված այգիներում, ապա հանդիպեցին այգեգործների հետ՝ լսելով նրանց առաջարկություններն ու ներկայացնելով վնասը որոշակիորեն մեղմող պետական աջակցության տրամադրման հնարավորությունները։ Նախարար Պապոյանն ընդգծեց, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքագրվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։
«Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ միասին քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար», ֊ իր խոսքում նշեց նախարար Գևորգ Պապոյանը։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40