Տպել
Նորություններ
Քննարկվել են կարկուտի վնասները և աջակցության հնարավորությունները
17.05.2025

Արագածոտնի մարզ կատարած այսօրվա այցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ այցելեց նաև Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրեր, որտեղ օրերս տեղացած կարկուտը վնասել է պտղատու այգիներ։
Տեղում դիտարկելով կարկուտի պատճառած վնասները՝ Էկոնոմիկայի նախարարը տեղի այգեգործների հետ զրույցում նշեց, որ պետությունը նրանց մենակ չի թողնի և ագրոնոմների կրած վնասի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումից, արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության ձևաչափը։