Տպել
Նորություններ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.05.2025

Սիրելի΄ ուսանողներ, երիտասարդներ,
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք Ուսանողների և երիտասարդների օրը, ինչի առիթով ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները։
Ցանկանում եմ ընդգծել, որ տոնի հիմքում Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է և որպես Մայր բուհի շրջանավարտ, իմ առանձնահատուկ շնորհավորանքն եմ հղում ԵՊՀ կոլեկտիվին, ուսանողներին և շրջանավարտներին։
Սիրելի՛ երիտասարդներ, կրթությունը մեր օրերում ավելի քան կարևոր ոլորտ է և ուզում եմ, որ դուք ձեր սովորելու լավագույն տարիներն անցկացնեք առավելագույնս արդյունավետ, ի շահ ձեզ և մեր պետության։
Որպես ընկեր՝ այս խորհրդանշական պահին կուզեի ձեզ մի խորհուրդ հղել․ ինքնազարգացման ճանապարհին ձեզ թրծե՛ք որպես խնդիրներ հաղթահարողի, կոփե՛ք ձեր մեջ չկոտրվելու, դժվարություններից ուժեղանալու, ձախողումներից դասեր քաղելու հոգեբանությունը և կտեսնեք, որ վաղը դուք մեկ քայլ ավելի մոտ կլինեք ձեր նպատակին։
Մեզ պետք են պրոֆեսիոնալ մասնագետներ, և մաղթում եմ, որ ձեր մեջ երբեք չմարի լավ սովորելու, գիտելիք յուրացնելու, որպես մասնագետ հմտանալու մղումը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ