Տպել
Նորություններ
Կայացավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
16.05.2025

Այսօր կայացավ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ողջույնի խոսքում մարզպետը ներկայացրեց նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների,
25-օրյա զորավարժանքների կազմակերպման վերաբերյալ և խոսքը տրամադրեց Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանին։
Կոմիսարը զեկուցեց կազմակերպական աշխատանքների վերաբերյալ, պատասխանեց ներկաների հարցերին։
Նիստի մասնակիցներն առկա խնդիրների վերացման ուղղությամբ մարզպետից ստացան հանձնարարականներ։