Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընտանիքի օրը Արագածոտնի մարզում նշանավորվեց ինտերակտիվ միջոցառմամբ

15.05.2025

 Ամուր պետության և առողջ հասարակության զարգացման գործում ընտանիքի դերի ու կարևորության, պետության և տարբեր կազմակերպությունների՝ երջանիկ ընտանիքների ձևավորմանն ու կայացմանն ուղղված ջանքերի և խորհրդանշական այլ իմաստների լուսաբանմանն էր միտված մարզկենտրոն Աշտարակում այսօր տեղի ունեցած Ընտանիքի միջազգային օրվան նվիրված ինտերակտիվ միջոցառումը։ Տասնյակ ընտանիքների մասնակցությամբ կայացած միջոցառման գլխավոր ուղերձը ընտանիքում առողջ մթնոլորտի, համագործակցության, փոխըմբռնման մասին էր։

Ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ, հյուրեր։
Օրվա խորհուրդն ընդգծելով՝ մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը շնորհավորեց ներկաներին Ընտանիքի միջազգային օրվա առիթով և խոսեց առողջ ընտանիք-առողջ հասարակություն փոխկապվածության մասին, դիտարկեց ընտանիքը որպես ուժեղ պետության հիմնասյուն։
Մշակութային ելույթներով ու մարզական խաղերով հագեցած միջոցառման ակտիվ մասնակիցները երեխաներն էին։ Պատվոգրեր և նվերներ հանձնվեցին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից նախապես հայտարարված «Իմ ընտանիքը» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթող աշակերտներին։
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում համախմբվեցին մարզի տարբեր համայնքներում բնակվող, տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքները։
Ընտանիքի օրվան նվիրված միջոցառումը կայացավ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում՝ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։
Շնորհավոր Ընտանիքի օր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40