Տպել
Նորություններ
Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը Արագածոտնի մարզը կներկայացնի խճուղավազքի հանրապետական փուլում
09.05.2025

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Արագածոտնի մարզային փուլն անցկացվեց մայիսի 8-ին՝ Շամիրամ-Դպրեվանք բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։
Մասնակցեցին մարզի 25 դպրոցների 175 աշակերտներ։
1-3-րդ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1. Ագարակի միջնակարգ դպրոց,
2. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց,
3. Շղարշիկի միջնակարգ դպրոց։
Խճուղավազքի եզրափակիչ փուլը կանցկացվի Դիլիջան քաղաքի Պարզ լճի հարակից տարածքում, մարզը կներկայացնի Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։