Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը․ Աշտարակում առաջատարը Ագարակի միջնակարգ դպրոցի թիմն է

05.05.2025

 Դպրոցական մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝

7-9-րդ դասարանների և 9-12-րդ դասարանների աշակերտների միջև և 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։
Այսօր կայացավ Աշտարակ համայնքի 18 ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանների 36 աշակերտների մասնակցությամբ առաջնությունը։
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղ-Ագարակի միջնակարգ դպրոցի թիմ,
2-րդ տեղ-Արտաշավանի միջնակարգ դպրոցի թիմ,
3-րդ տեղ-Ղազարավանի միջնակարգ դպրոցի թիմ։
Նշենք, որ համայնքային փուլը կամփոփվի մայիսի 9-ին, իսկ մարզայինը տեղի կունենա մայիսի 20-ին։
Մարզային փուլում 1-ին տեղը զբաղեցրած 2 տարիքային խմբերի աշակերտական թիմերը Արագածոտնը կներկայացնեն հանրապետական փուլում:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 18:19:20