Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը շաբաթօրյակ է իրականացրել Ագարակի հնագիտական վայրում
03.05.2025

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի բոլոր ներկայացուցիչներն այսօր ակտիվ մասնակցություն ունեցան Համապետական շաբաթօրյակին։
Աշխատակազմը աղբից մաքրեց Ագարակ գյուղի հարևանությամբ գտնվող Հայաստանի ամենահետաքրքրաշարժ հուշարձաններից մեկը՝ Ագարակ պատմամշակութային արգելոցը։
Հնավայրն առնվազն 5000 տարվա պատմություն ունի, ներկայացնում է մշակութային մի քանի շերտ՝ վաղ բրոնզի դարից սկսած մինչև միջնադար։
Հնավայրի տարածքում մարդու գործունեության ամենավաղ հետքերը վերագրվում են վաղ բրոնզի դարին՝ մ․թ․ա․ 3000 տարի։
Հնավայրում են գտնվում ուրարտական շրջանի հետքերը՝ այդ թվում ժայռափոր դամբարանը։