Տպել
Նորություններ
Աշխատանքը բարիք ու բարեկեցություն ստեղծող, մարդուն գեղեցկացնող ու հարստացնող արժեք է․ շնորհավոր Աշխատանքի օր
01.05.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,այսօր նշանավորում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, ինչը վստահ եմ, յուրաքանչյուր աշխատող մարդու համար իր աշխատանքն արժևորելու, ինքն իրենով ներքուստ հպարտանալու գեղեցիկ առիթ է։
Իրավամբ, աշխատանքը մայրն է ամեն բարիքի ու մեր կյանքում յուրաքանչյուր լավ բան ստեղծվում է ջանադիր ու հետևողական աշխատանքի շնորհիվ։
Այս խորհրդանշական պահին ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մարզպետի աշխատակազմի յուրաքանչյուր ներկայացուցչի, որի ամենօրյա աշխատանքի շնորհիվ իրողություն է դառնում Արագածոտնի մարզի զարգացումը և այդ զարգացումն ընթանում է առաջանցիկ տեմպերով։
Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք հաճախակի վերանայենք, արժևորենք աշխատանքի դերն ու կարևորությունը մեր կյանքում և Հայաստանի Հանրապետության հզորացման գործում և ամեն օր սկսենք աշխատել առավել մեծ պատասխանատվությամբ, առավել մեծ սիրով ու նվիրումով, և վստահ եմ, որ այդպիսով կյանք կառնեն մեր մեծ նպատակներն ու երազանքները։
Շնորհավոր բոլոր աշխատավորների տոնը և կեցցեն այն քաղաքացիները, որոնք պետականամետ մտածողությամբ են աշխատում հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ