Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով մարզային հանձնաժողովի նիստ

28.04.2025

  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման, հավասար պայմանների և հնարավորությունների ապահովման, ներառականության հաստատման և այլ հարցեր քննարկելու նպատակով շարունակվում են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրով նախատեսված մոնիթորինգի աշխատանքները։

Մոնիթորինգի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստ, որի օրակարգում քննարկվել են Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ․ համալիր ծրագրում ներառված միջոցառումների շրջանակում մարզային կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանը, նախարարության պաշտոնատար անձինք, մարզում գործող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է համալիր ծրագրի նպատակն ու առաջնահերթությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, խտրականության բացառման, համայնքային ներառման, որակյալ ներառական կրթության ապահովման, նոր կառուցվող շինությունների քաղաքաշինական նորմերի պահպանման, համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման խմբի աշխատանքների վերաբերյալ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40