Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ 2025 թ․ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը։

26.04.2025

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ԱԺ պատգամավորների, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի և պաշտոնատար այլ անձանց հետ Վարչապետը շրջեց տաղավարներով, շփվեց քաղաքացիների հետ, շնորհավորեց նրանց։

«Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվեց էքսպո-ցուցահանդես:
էքսպո-ցուցահանդեսում ներկայացված էին Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես նաև կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, քաղաքացիական կրթության, ՔՀԿ ներկայացուցիչների տաղավարներ։
Ցուցադրությունն ուղեկցվեց վարպետաց և մասնակցային դասերի անցկացմամբ:
Հաջորդիվ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ապարանում երիտասարդների համար հանդես եկան բանախոսություններով:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-05 17:51:40